«Հին դպրոց». Իվան Ուրգանտը Եվգենի Պետրոսյանին շնորհավորել է երեխայի ծնունդի առիթով

10:29   26 մարտի, 2020

Հաղորդավար Իվան Ուրգանտն իր երեկոյան շոուի եթերում Եվգենի Պետրոսյանին շնորհավորել է երեխայի ծնունդի առիթով։

74-ամյա կատակերգուի որդու լույս աշխարհ գալու մասին տեղեկությունը համացանցում հայտնվեց մարտի 23-ին։ Նրա ընտրյալը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ում այդ առիթով կատակել է եւ կարճ ժամանակ անց արգելափակել իր էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունը։ Հումորիստը հեռախոսային խոսակցության ընթացքում հրաժարվել էր լրագրողների հետ խոսել այդ թեմայով, սակայն տեղեկությունը չէր հերքել։ Ըստ տեղեկությունների՝ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրն Էմիրատներում, ուր զույգը վերջերս անցկացնում էր հանգիստը։

Татьяна Брухунова

Ուրգանտը նշել է, որ Պետրոսյանի որդու ծնունդը հաջողությամբ համընկել է կորոնավիրուսի տարածման պատճառով նրա հարկադիր մեկուսացման հետ։ Կատակերգուին տարիքի պատճառով չի կարելի դուրս գալ տնից։ Տանը մնալու ժամանակը նա կարող է ծախսել երեխայի վրա։ Շոումենը հումորիստին համեմատել է երիտասարդ կատարողների հետ եւ նախապատվություն տվել նրան։

Картинки по запросу

«Ռուսլան Բելին եւ Յուլյա Ահմեդովան, ենթադրենք, իրենց սթենդափների ընթացքում բողոքում են, որ միայնակ են, երեխաներ չունեն։ Իսկ Եվգենի Վահանովիչը 74 տարեկանում ոչնչից չի բողոքում, պարզապես գործ է անում, հին դպրոց։ Ընդ որում, երեխան բեղմնավորվել է անցած տարի, երբ շատ համերգներ են եղել։ Իսկ հիմա նա կինքնամեկուսացվի, ի՞նչ կսկսվի»,- ասել է հաղորդավարը։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE