«Դոմ 2»-ի հղի աստղը որդուն հայկական անուն կտա՞

13:11   26 մարտի, 2020

«Դոմ 2» հեռոիստանախագծի մասնակից Ալեքսանդրա Չերնոն շուտով ամուսնուն՝ Իոսիֆ Օգանեսյանին երեխա կպարգեւի։ Իոսիֆի հետ նա ծանոթացել է հեռուստանախագծի շրջանակներում։

Картинки по запросу

Չերնոն հղիության հինգերորդ ամսում է։ Աստղը խոստովանել է, որ արդեն վաղուց փորձում է անուն ընտրել երեխայի համար։ Նա եւ Իոսիֆը բազմաթիվ տարբերակներ են դիտարկել, սակայն այդպես էլ չեն կարողացել կոնկրետ ինչ-որ բան ընտրել։

«Փոքրիկ խնդիր կա։ Վերջին 2-3 ամիսների ընթացքում ես մանրամասն ուսումնասիրում եմ ռուսական, ամերիկյան, հայկական եւ այլ անուններ, եւ դուր չի գալիս կա՛մ անունը, կա՛մ դրա նշանակությունը»,- իր միկրոբլոգում գրել է Չերնոն։

Картинки по запросу "саша черно беременная"

Նա ընդգծել է, որ իրեն ու Օգանեսյանին, ամեն դեպքում, մի քանի անուն դուր է եկել։ Ընդ որում, աստղը նշել է, որ դեռեւս որոնումների մեջ է։



© NEWS.am STYLE