«Շատ գեղեցիկ». Անատի Սաքանյանի գրավիչ կերպարը

14:49   26 մարտի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ, խորը լանջաբացվածքով շապիկ է կրում։ Անատին արտահայտիչ շպարով է, ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ նա նուրբ ականջօղեր եւ վզնոց է ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան. «Շատ գեղեցիկ», «Խոսքերն ավելորդ են»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Արցախում։ Անատին կրում էր սեւ սվիտեր, տաք բաճկոն։ Նա հավաքել էր մազերը, ընտրել՝ մեղմ դիմահարդարում․ ընդգծված աչքեր, նուրբ երանգի շրթունքներ։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ակտիվ էին գտնվել եւ գրել․ «Արցախյան Անատի», «Գեղեցկուհի», «Շատ գեղեցիկ ես, ուղղակի խոսքեր չկան»։

 



© NEWS.am STYLE