Զգացմունքային. Սրբուկի լուսանկարը

19:41   26 մարտի, 2020

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ է կրում, որն առնանձանում է խորը լանջաբացվածքով։ Սրբուկն արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիրով։ Սրբուկը լուսանկարը չի մեկնաբանել, բայց հետեւորդները գնահատել են այն ու հաճոյախոսություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր բաց երանգի տոպ, նույն երանգի բարձր գոտկատեղով տաբատ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Երգչուհու հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Սիրում եմ քեզ, Սրբուկ», «Ֆանտաստիկ», «Շատ գեղեցիկ ես»։



© NEWS.am STYLE