«Զզվացրել ես ինձ». Գուզեեւան իր հաղորդման եթերում դիմել է Խարմալովին

16:39   26 մարտի, 2020

«Արի ամուսնանաք» («Давай поженимся») շոուի հաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան հաղորդման եթերում դիմել է Գարիկ Խարլամովին, որն ամիսներ շարունակ «տրոլինգի է ենթարկում» դերասանուհին ու նրա շոուն։

View this post on Instagram

A post shared by Гарик Харламов (@garikkharlamov) on

Հաղորդման հերոսուհի է դարձել բժշկական քոլեջի 33-ամյա ուսանողուհի Եկատերինան, որն ուժերը փորձում է բլոգերության ու կոսմետոլոգիայի ոլորտում։ Շոուի մասնակիցը պատմություն է հիշել այն մասին՝ ինչպես է անհաջող կերպով խառնել կվասն ու գարեջուրը եւ գիշերն անցկացրել նախկին սիրելիի հետ՝ փորձելով հաղթահարել մետեորիզմը։

Պատմությունն այնքան է ծիծաղեցրել Լարիսային, որ նա դիմել է Քրիստինա Ասմուսի ամուսնուն։ «Այս պատմությունը նվիրում եմ Գարիկ Խարլամովին։ Որովհետեւ դու ինձ արդեն զզվացրել ես, հասկանում ես՝ պարզապես զզվացրել ես, Գարիկ»,- հայտարարել է Գուզեեւան։

Картинки по запросу

Նորությունը հասել է հումորիստին։ «Հարգելի Լարիսա, շնորհակալություն պատմության համար։ Եվ եթե ես զզվացրել եմ ձեզ, դուք ինձ երբեք չեք զզվացնի։ Առողջ եղեք ու ապրեք ընդմիշտ»,- իր անձնական էջում հաղորդավարուհուն դիմել է նա։ Հիշեցնենք՝ Խառլամովը բազմաթիվ անգամներ սոցիալական ցանցերի իր էջերում եւ նմակումներում ծաղրել է Գուզեեւային ու նրա շոուն։ Դրա պատճառով արտիստին քննադատել է նաեւ Լարիսայի գործընկերը՝ Ռոզա Սյաբիտովան։ Նրա կարծիքով՝ այդպիսի կատակները վիրավորում են ողբերգական պատմություններ ունեցող հերոսներին։



© NEWS.am STYLE