«Գեղեցկուհի»․ Մերի Հակոբյանի լուսանկարը

22:39   26 մարտի, 2020

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու նուրբ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին մեքենայի մեջ է։ Կրում է սեւ բլուզ, արձակել է մազերն, իսկ նուրբ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Չնայած երիտասարդ դերասանուհին հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գնահատելով գեղեցկությունը․ «Հրաշք գեղեցկուհի», «Գեղեցկություն», «Գեղեցկուհի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին արձակել էր մազերն, նուրբ շպար ընտրել։ «Մարդկանց մեծ մասը չի լսում հասկանալու համար, նրանք լսում են՝ պատասխանելու համար։ Սթիվեն Քովի»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։



© NEWS.am STYLE