Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ կորցրել է երեխային

21:46   26 մարտի, 2020

Russia Today հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Նա խոստովանել է, որ վիժման պատճառով կորցրել է երեխային։ Մարգարիտան հավելել է, որ մի որոշ ժամանակ «միայնակ կմնա իր ցավի հետ» եւ Instagram-ի հետեւորդներին իրեն հասկանալու համար շնորհակալություն է հայտնել:

«Հղիներին, մայրերին եւ բժիշկներին օգնելու ակցիաները կշարունակվեն, ամեն դեպքում», - գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Հետեւորդները նրան ցավակցություն են հայտնել եւ առողջություն մաղթել:

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հոկտեմբերին զույգը դուստր է ունեցել: Աղջիկը դարձել է ընտանիքի երրորդ երեխան։ Տիգրան Քեոսայանն ունի եւս մեկ դուստր նախորդ ամուսնությունից։

Աղբյուրը՝ Kp



© NEWS.am STYLE