«Կոկորդիլոս Դանդիի» աստղ Մարկ Բլումը մահացել է կորոնավիրուսից. DailyMail

22:04   26 մարտի, 2020

Ամերիկացի դերասան Մարկ Բլումը, որը շատերին հայտնի է «Կույր ժամադրություն» եւ «Կոկորդիլոս Դանդին» ֆիլմերից, մահացել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելուց հետո: Նա 69 տարեկան էր, հաղորդում է Daily Mail-ը։

Բացի այդ, նա խաղացել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Մոցարտը ջունգլիներում» եւ «Սոպրանոյի կլանը»։

Բլումի մահվան մասին հայտնել է Նյու Յորքի թատերական ընկերությունը։



© NEWS.am STYLE