Մեգան Մարքլի անձնական վիզաժիստը պատմել է՝ ինչպես համավարակի ընթացքում խնամել կոսմետիկան. Daily Mail

13:36   27 մարտի, 2020

38-ամյա Մեգան Մարքլի վիզաժիստ ու մտերիմ ընկեր Դենիել Մարտինը պատմել է, թե COVID-19 համավարակի ընթացքում որքան կարեւոր է կոսմետիկ պարագաների ախտահանումը, գրում է Daily Mail-ը։

«Մարդիկ չեն պատկերացնում՝ որքան բակտերիաներ են նստում վրձինների վրա։ Իսկ հետո դրանք հեշտությամբ հայտնվում են դեմքին ու ձեռքերին»,- հայտարարել է Մարտինը՝ ընդգծելով, որ իր պալիտրաների համար 99 տոկոս սպիրտով ցողող շիշ է օգտագործում։ Նա պարզաբանել է, որ կոսմետիկայի օգտագործումից առաջ հարկավոր է ախտահանող միջոցին ցնդելու հնարավորություն տալ եւ ոչ թե քսել դեմքին։

Վիզաժիստը յուրաքանչյուր շաբաթ վրձինները լվանում է սպասք լվացող մեքենայի համար նախատեսված միջոցով։ Դանիելը պարզաբանել է, որ դրանում քլորոքսիլենոլ է առկա, որը ոչնչացնում է բակտերիաներն ու վարակները։

Առանձնակի զգուշավորության համար Մարտինը նաեւ չոր վրձինները մաքրում է հատուկ մարքող միջոցով, որը իզոդոդեկան է պարունակում։ Դրանից հետո նա դրանք ցողում է ձեռքերի համար ախտահանող միջոցով։



© NEWS.am STYLE