Անժելա Սարգսյանի հմայիչ կերպարը

10:39   27 մարտի, 2020

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, բաց գույնի պիջակ։ Անժելա Սարգսյանն արձակել է մազերը եւ ակնոց է կրում։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ կերպարում էր։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ «Շնորհավոր Վալենտինի օրը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE