Լեւ Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը․ «Ինտերֆաքս»

11:52   27 մարտի, 2020

Կոմունարկայում բժշկական համալիրի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն պատմել է, որ երգիչ Լեւ Լեշչենկոյի մոտ COVID-19 է ախտորոշվել։

«Լեւ Վալերյանովիչ Լեշչենկոյի առողջական վիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների սպեկուլյացիաներ ինձ ստիպել են առավոտյան նրա պաշտոնական թույտվությունը ստանալ՝ այս հրապարակումն անելու համար։ Լեւ Վալերյանովիչը մեր ստացիոնար է ընդունվել պնեւմոնիայի կլինիկական-ռենտգենոլոգիական պատկերով։ Հետազոտությունից հետո հաստատվել է պնեւմոյիանի կորոնավիրուսային էթիոլոգիա»,- Facebook-ում հայտնել է Պրոցենկոն։

Առաջին օրերին Լեշչենկոյի վիճակը վատացել է. ուժեղացել է շնչահեղձությունը, եւ իջել են արյան օքսիգենացիայի ցուցանիշները, ինչի հետեւանքով նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու որոշում է կայացվել։



© NEWS.am STYLE