TikTok-ի չելենջին մասնակցելուց հետո բլոգերը լիզել է զուգարանակոնքն ու վարակվել կորոնավիրուսով. Daily Mail

16:19   27 մարտի, 2020

Բեւեռլի Հիլզից Լարս անունով երիտասարդ բլոգերը հայտնել է, որ իրեն կորոնավիրուսով հոսպիտալացրել են։ Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն դեպքից, երբ նա լիզել է զուգարանակոնքը հանրային զուգարանում, գրում է Daily Mail-ը։

Լարսը հիվանդության մասին հայտնել է Twitter-ում, սակայն ավելի ուշ հաղորդագրությունը ջնջվել է, նշում է պարբերականը։ Ավելի վաղ բլոգերը զուգարանում արված տեսանյութ էր հրապարակել՝ այն ուղեկցելով հետեւյալ խոսքերով. «Վերահրապարակեք, որ կորոնավիրուսի մասին տեղեկությունը տարածվի»։

Лизнуть унитаз: в TikTok запустили новый челлендж против ...

Ենթադրվում է, որ դա TikTok չելենջի մաս էր, որը սկսել է 22-ամյա բլոգեր Ավա Լուիզան։ Նա ինքնաթիռում լիզել էր զուգարանակոնքի եզրակը։

Twitter-ում այլ տեսանյութ էլ են հրապարակում CoronaVirusChallenge հեշթեգով։ Սակայն ոչ բոլորն են պատրաստ լիզել զուգարանակոնքը։ Որոշներին ավելի շատ դուր են գալիս մետրոյի բռնակները։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE