23:06 27 մարտի, 2020Ռիհաննան ներկայացրել է իր առաջին երգը վերջին չորս տարիների ընթացքում՝ «Believe It»։ Կանադացի ռեփեր PartyNextDoor-ի հետ համատեղ ռոմանտիկ կոմպոզիցիայի մասին նա ազդարերել է Instagram-ում։
View this post on Instagram
Երաժիշտները երգում են հարաբերություններում նվիրվածության եւ այն մասին՝ ինչպես հավատալ միմյանց։ Օգտատերերն անմիջապես սկսել են մեկնաբանել երգչուհու երկար սպասված աշխատանքը, քանի որ հասցրել էին կարոտել Ռիհաննայի ձայնին։

Երգչուհու վերջին ալբոմը՝ «Anti», թողարկվել է 2016թ.-ին։ Մինչ այդ այդքան երկար ընդմիջում եղել է 2012թ.-ին «Unapologetic»-ի թողարկումից հետո։ Սպասվում էր, որ նոր երգերը կհայտնվեն 2019թ.-ի դեկտեմբերին, սակայն դա այսպես էլ տեղի չունեցավ։