«Ձայնը» նախագծի մասնակիցն արդարացել է Ջիգանի տանը նրա հետ սիրախաղի համար

19:12   27 մարտի, 2020

«Ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանի մասնակից Գաբրիելան, որը բացասական մեծ ալիքի է բախվել Ջիգանին հյուր գնալուց հետո, պատմել է, թե ինչ է արել ռեփերի տանը։ Հետեւորդները նրան մեղադրել են չորս երեխաների հոր հետ սիրախաղի մեջ։ Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել Ջիգանի տանը՝ նրա դուստրերի աչքի առաջ, իսկ նրա կինը՝ մոդել Օքսանա Սամոյլովան, այդ պահին տարածքում չի եղել։

Кто-то решил, что Габриэла позволила себе флирт с Джиганом

Երգչուհին նշել է, որ տեղյակ է սկանդալային իրավիճակին։ Նա չի պատրաստվում արձագանքել հեյթերներին։ Առավել եւս, որ ռեփերի տանը եղել է ամուսնու հետ։ Նա արդեն 13 տարի երջանիկ է ամուսնու հետ։ Նրանք դուստր ու որդի ունեն, հայտնում է Starhit-ը։

Джиган устроил вечеринку с подружкой

«Այո՛, ես տեսել եմ բոլոր վիրավորական մեկնաբանություններն իմ հասցեին։ Ոչ մի կերպ չեմ արձագանքում դրանց, թող գրեն, ինչ ցանկանում են։ Ես ամուսին ունեմ, որի հետ երջանիկ եմ 13 տարի։ Մենք դուստր, որդի ունենք։ Ջիգանին եւս վաղուց եմ ճանաչում՝ մոտ 10 տարի։ Նա իմ ամուսնու գործընկերն է։ Հնարավոր է՝ մենք շուտով համատեղ երգ թողարկենք։ Քննարկել ենք դա։ Ջիգանը բրազիլական ոճով երգ է ցանկանում, ես այդ հարցում աջակցում եմ նրան։ Առայժմ կոնկրետ նյութ չկա։ Ամեն ինչ քննարկման մակարդակում է»,- ընդգծել է արտիստը։



© NEWS.am STYLE