Instaմերկ. Նազենի Հովհաննիսյանի ու Հովհաննես Դավթյանի անկեղծ զրույցը. ապշեցնող նամակի, ամուսնությանը պատրաստ լինելու եւ այլնի մասին

16:59   27 մարտի, 2020

#Instaմերկ. այսպես է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անվանել իր նոր շարքը, որը ներկայացնում է ուղիղ եթերում։ Դերասանուհին «հյուրընկալում է» հայտնիների, որոնց հետ ուղից եթերում քննարկում է տարբեր հարցեր ու թեմաներ։

Նազենի Հովհաննիսյանի հյուրն այս անգամ դերասան Հովհաննես Դավթյանն էր։ Զրույցի տեսագրության կարճ տարբերակը  դերասանուհին տեղադրել է Instagram-յան իր էջում։ «Ժամը 22-ը եկավ։ Ես չորս րոպե ուշացա, որովհետեւ թերթիկ էի լրացնում, ճիշտն ասած, որպեսզի իմ լոգարանից հասնեմ հյուրասենյակ։ Թերթիկ, որպեսզի հասկանան ոստիկանները, թե ես ուր եմ գնում եւ ինչ նպատակով։ Ես նրանց ասացի, որ իմ տեղաշարժը հարգելի է, ինչպես որ հարգելի է քավորը, ես իրականում գնում եմ իմ հյուրասրահ, որովհետեւ իմ հյուրընկերն արդեն սպասում է»,- եթերը կատակով սկսել է Նազենին։

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Դերասանը նշել է, որ արդեն հինգերորդ օրն է՝ ինքնամեկուսացած է եւ բոլորին խորհուրդ է տվել նույնն անել։ Ի պատասխան Նազենիի հարցի՝ դերասանը նշել է, որ իր սթենդափերի համար տարբեր թեմաներ է ընտրում, քանի որ հասկացել է, որ տարբեր տարիքային խավերի դուր գալու համար պետք է տարբեր թեմաներ լինեն։ Դերասանը նաեւ խոսել է նաեւ տարօրինակ դեպքի մասին։ «Facebook-ի իմ էջին նամակ եկավ. «Ներեցեք՝ առաջիկա ներկայացման տոմսերը ե՞րբ կարող ենք գնել։ Ես չպատկերացրի՝ այդ ով կարող է լինել այս աշխարհի վրա, որ այդ հարցը հւմա ինձ տալիս է։ Ենթադրենք՝ եթե ասեի վաղը կամ այսօր, ինքը պատրա՞ստ էր գալ ներկայացում նայելու, թե ոչ։ Այդ նամակն ապշեցրեց ինձ»,- ասել է դերասանը։   

Հովհաննես Դավթյանը խոսել է ամուսնությանը պատրաստ լինելու, սերիալներում դերասանների նկարահանվելու մասին։ Վերջում Նազենի Հովհաննիսյանը խոսել է նաեւ պաշտպանիչ միջոցների կարեւորության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում



© NEWS.am STYLE