«Իմ Նեոն երեք ամսական է». Մարտան հետեւորդներին հիացրել է որդու լուսանկարով

22:34   27 մարտի, 2020

Երգչուհի Մարտան, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, կիսվել է ընտանեկան լուսանկարներով։

Instgram-յան էջում երիտասարդ մայրիկը հրապարակել է որդու լուսանկարները։ Զույգը նրա համար հետաքրքիր անուն է ընտրել՝ Նեո։ Կադրերում հիասքանչ փոքրիկը լայն ժպտում է։ «Իմ Նեոն երեք ամսական է»,- հրապարակումն անգլերենով մակագրել է երգչուհին: Հետեւորդները շնորհավորել են փոքրիկին ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել, իսկ օգտատերերից մեկը նշել է, որ նա մայրիկին է նման։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր։ Նա ջինսե տաբատ էր կրում, կարմիր վերնաշապիկ, նույն գույնի վերնազգեստ։ Մարտան սպորտային կոշիկներ էր կրում։ Նա արձակել էր մազերը, իսկ լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE