«Տիկնիկ». Մարինկա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը

14:39   28 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, նվազագույն շպարով է։ «Արվեստ գտիր ամեն ինչում»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Ես սիրում եմ քո խորհրդավոր տեսակը», «Տիկնիկ»։

Ավելի վաղ Մարինկան պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը նշել էր, որ Մարինկան ու նրա սիրելին շատ գեղեցիկ զույգ են եւ նրանց երջանկություն էր մաղթել։ Դերասանուհին շնորհակալություն էր հայտնել եւ լուսանկար տեղադրել սիրելիի հետ, որում նրանք մեղմ գրկախառնված էին։ Մարինկան հմայիչ կերպարում էր եւ նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։

Լուսանկարները՝ @sonyaikk @infini_production



© NEWS.am STYLE