«Գլխավորը ջուրն է»․ Տոպուրիան պատմել է, թե ինչպես է նիհարել 17 կիլոգրամով

17:08   28 մարտի, 2020

Կարանտինում նստած «А’Студио» խմբի վոկալիստ Քեթի Տոպուրիան որոշել է շփվել հետեւորդների հետ եւ պատասխանել ամենատարածված հարցերին: Մասնավորապես, գաղտնազերծել է դիետա, որն օգնում է նրան արագ ազատվել ավելորդ քաշից, եթե դա պահանջում է իրավիճակը։

«Ավելորդ քաշ ձեռք եմ բերել միայն կյանքում մեկ անգամ՝ հղիության ընթացքում։ Այն ժամանակ ես գիրացել եմ 17 կիլոգրամով։ Քաշը կորցրել եմ երեք ամսում։ Ինչպե՞ս։ Ես սպիտակուցային դիետա էի պահում, ինչպես եւ այժմ։ Եթե կարճ է, ապա հրաժարվել եմ շաքարից եւ ալյուրից։ Եւ որ ամենակարեւորն է, ջուր։ Խմել առնվազն երկու լիտր ջուր մեկ օրում», — բացատրել է Քեթին։

Բացի այդ, էստրադայի աստղը ներկայացրել է մեկ օրվա իր մոտավոր ճաշացանկը։  Այսպիսով, երգչուհին նախընտրում է նախաճաշի համար ուտել վարսակի շիլա կամ կաթնաշոռ առանց թթվասերի եւ շաքարի: Ճաշի համար անպայման պատրաստում է ապուր կամ աղցան: Մի քանի ժամ անց Տոպուրիան ընդունում է պարտադիր հավելյալ սնունդ։ Օրինակ՝ խնձոր։ Իսկ ընթրիքի համար պատրաստում է խորոված բանջարեղեն, մսի կամ ձկան հետ։

 «Ահա։ Սովորաբար 54 կգ եմ կշռում, սակայն պայմանավորված կարանտինի հետ՝ արդեն 57», - երկրպագուների հետ զրույցի վերջում ծիծաղելով հայտարարել է Քեթին։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE