Լիլիթ Բասյանը մայրիկի հետ ջերմ կադր է հրապարակել եւ շնորհավորել նրա տարեդարձը

23:38   27 մարտի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։  

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկավություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Լիլիթի հրապարակած արխիվային լուսանկարում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից սննդաբանը ռուսերեն լեզվով գրել է․ «Այսօր մայրիկիս ծննդյան օրն է։ Մայրիկ, ամենակարեւորը միշտ առողջ եղիր»։

Ավելի վաղ Լիլիթը պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Օգտատարերից մեկը հետաքրքրվել էր՝ նա պաստիվ, թե ակտիվ հանգիստ է սիրում։ Ի պատասխան Լիլիթը նշել էր, որ ավելի շատ պասիվ հանգիստ է նախընտրում։ «Աշխատանքի ընթացքում այնքան եմ հոգնում, որ հանգստի ընթացքում չեմ ցանկանում ակտիվ լինել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE