Պանդեմիայի մասին դրվագը կհանեն «Նոր Ամստերդամ» սերիալից․ Independent

16:14   28 մարտի, 2020

«Նոր Ամստերդամ» բժիշկների կյանքի մասին հեռուստասերիալից հանել են «Պանդեմիա» շարքը, հաղորդում է Independent-ը: Սկզբում Նյու Յորքում մահացու վտանգավոր գրիպի համաճարակի մասին դրվագը վերանվանվել է «Մեր դռները միշտ բաց են», բայց հետո COVID-19-ի հետ կապված ճգնաժամի պատճառով NBC հեռուստաալիքը որոշել է հրաժարվել հեռարձակումից:

Սերիան նկարահանվել է մինչեւ համաճարակի սկիզբը։ «Մարդիկ մահանում են իրական կյանքում։ Ցանկանում ենք արդյոք հիմա դիտել, թե ինչպես են մարդիկ մահանում կինոյում», - իր դիրքորոշումը բացատրել է շոուրաններ Դեւիդ Շուլները։



© NEWS.am STYLE