Angry Birds խաղը հեռուստասերիալ կդառնա

20:42   28 մարտի, 2020

Netflix սթրիմինգային ծառայությունը 2021 թվականին կթողարկի «Angry Birds: Summer Madness» անիմացիոն սերիալը՝ համանուն համակարգչային խաղի մոտիվներով:

Twitter-ում հեռուստաալիքի ներկայացուցիչները պատմել են, որ հեռուստասերիալի գլխավոր հերոսները լինելու են Ռեդ, Բոմբ եւ Չակ թռչունները: Դեռահասները կհայտնվեն ամառային ճամբարում, որտեղ նրանք պետք է հանդիպեն «զզվելի խոզերի» հետ, որոնք պաշտում են ոչնչացումը:

Angry Birds խաղն առաջին անգամ ներկայացվել է 2009 թվականին։ Խաղի մոտիվներով նկարահանվել է երկու անիմացիոն ֆիլմ։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE