Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխաները պայքարում են COVID-19-ի դեմ․ բժիշկները զգացված են․ Daily Mail

12:12   28 մարտի, 2020

Մեծ Բրիտանիայի բնակիչները երախտագիտություն են հայտնել պանդեմիայի պայմաններում աշխատող բուժաշխատողներին, որոնք սկսել են երախտագիտության եւ առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին աջակցության ակցիա: Հազարավոր մարդիկ տեսագրել են իրենց ծափահարությունները բժիշկներին, որոնք աշխատում են ծանր պայմաններում եւ վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը: Ակցիային միացել են նաեւ 38-ամյա Քեյթ Միդլթոնի եւ 37-ամյա արքայազն Ուիլյամի ժառանգները՝ վեցամյա արքայազն Ջորջը, 4-ամյա արքայադուստր Շառլոտան եւ մեկամյա արքայազն Լուին:

Ավագ երեխաները ժպիտով ոգեւորված ծափահարում են։ Լուին ավելի կենտրոնացած էր։ Լուրջ դեմքով փոքրիկը Շառլոտայի ու Ջորջի հետեւից կրկնում էր շարժումները։

«Շնորհակալություն բոլոր բժիշկներին, բուժքույրերին, խնամակալներին, դեղագործներին, կամավորներին եւ NHS-ի այլ աշխատակիցներին, որոնք անդադար աշխատում են COVID — 19-ից տուժածներին օգնելու համար», - սոցցանցերի իրենց պաշտոնական էջում գրել են Քեյթն ու Ուիլյամը:

«Դա էմոցիոնալ էր», - Twitter-ի իր էջում հայտարարել է բժշկական ծառայության ղեկավարությունը՝ լուսանկարն ու տեսագրությունը ցուցադրելով երկնագույն սրտի տեսքով, հաղորդում է Daily Mail-ը:



© NEWS.am STYLE