«Յուրահատուկ գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարը

10:43   28 մարտի, 2020

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի եւ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ ու գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է սեւ երանգի հագուստ․ բլուզ եւ տաբատ, նույն երանգի լաքապատ բարձրակրունկները։ Գայանեն արձակել է վարսերը, ընդգծված շպար ընտրել՝ մուգ շրթներկ, արտահայտիչ աչքեր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում է ոճային ականօղը։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չի կատարել։ Նրա հետեւորդները մեկնաբանությունների հատվածում բազում հաճոյախոսություններ են գրել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում էր մոխրագույն հագուստ, իսկ կերպարն ամբողջացնում էին զարդերը․ մանյակ, գլխազարդ։ Գայանեն վառ նուրբ շպարով էր, ինչն ավելի էր ընդգծել նրա գեղեցկությունը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազում դրական խոսքեր էին ուղղել նրան՝ գրելով․ «Անհավատալի գեղեցիկ կին», «Գեղեցկուհի», «Աստվածուհի»։



© NEWS.am STYLE