«Տպավորիչ սանրվածք»․ Սիրուն Մինասը կտրուկ փոխել է կերպարը

11:37   28 մարտի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է բոլորովին նոր կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Սիրունը երկար դրեդ հյուսքերով է։ Կրում է ամառային թեթեւ բլուզ, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Նրանք ովքեր ինձ մազերով են «տեղը բերում»... էս էլ եմ ես... Ուղղակի #ՏանըՄնա-ի ժամանակ ինձ արդյունավետ զբաղմունք եմ գտել»։ Կադրին կից մեկնաբանությունների հատվածում Սիրունի հետեւորդներն իրենց հիացմունքն են արտահայտել եւ գրել․ «Տպավորիչ սանրվածք», «Սիրուն ջան դու բոլոր սանրվածքներով էլ լավն ես», «Թագուհի», «Քեզ շա՜տ ա սազում»,«Գեղեցկուհի», «Թագուհի»։



© NEWS.am STYLE