Սլացիկ ոտքեր․ կիսատաբատով Մայա Պողոսյանը՝ ամառային կերպարում

12:46   28 մարտի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ երանգի, թեթեւ շապիկ, ջինսե կիսատաբատ, որն էլ առավել է ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Մայան հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից գեղեցկուհի հայուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Եթե ձեր ներսում ամեն ինչ կարգին է, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում էր սեւ երանգի, կազմվածքն ընդգծող զգեստ, բարձրակրունկներ։ Մայան գեղեցիկ վարսահարդարմամբ էր, դիմահարդարման մեջ շեշտը դրել է աչքերի վրա։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ ականջօղեր, ժամացույց, ապարանջան։ «Գեղեցկուհի», «Ինչպես միշտ անկրկնելի», «Ամենագեղեցիկ», «Հրաշք», - լուսանկարներին կից իրենց հիացմունքն էին արտահայտել նրա հետեւորդները։



© NEWS.am STYLE