Եվա Բաղդասարյանը լողավազանից լուսանկար է հրապարակել

13:34   28 մարտի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողավազանից։ Կադրում երիտասարդ դերասանուհին սեւ երանգի լողազգեստով է, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Եվան հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Նրա կերպարն ավարտին է հասցրել արեւային մեծ ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Տանը նստելու տրամադրություն չկա»։

Օրեր առաջ հրապարակված հոլովակում Եվա Բաղդասարյանը ներկայացել էր շեկ վարսերով։ Տեսանյութում երիտասարդ դերասանուհին վառ դիմահարդարմամբ էր, կրում էր խորը դեկոլտեով սեւ զգեստ։ Հրապարակմանը կից Եվա դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին գրել էր․ «Ներկե՞մ այս գույն։ Այո թե ոչ։ Գրեք մեկնաբանություններում»։ Օգտատերերը շատ ակտիվ էին գտնվել եւ հայտնել էին իրենց կարծիքը։ 



© NEWS.am STYLE