Լեւ Լեշչենկոյի առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել կինը․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

13:08   28 մարտի, 2020

Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին պատմել է երգիչ Լեւ Լեշչենկոյի կնոջ՝ Իրինա Կրուտոյից ստացած հաղորդագրության մասին, որում նա խոսվում է արտիստի առողջական վիճակի մասին։

Իրինա Լեշչենկոն հայտարարել է, որ երգիչը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, նա իր հետ գտնվում է հիվանդասենյակում։

«Լյովային վերադարձրել են հիվանդասենյակ, վերակենդանացման բաժանմունքից դուրս են գրել, մենք միասին ենք», — գրել է նա:

Լեւ Լեշչենկոյի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել մարտի 24-ին:



© NEWS.am STYLE