Գազմանովը սարսափած է Լեշչենկոյի եւ Նիկոլաեւի մասնակցությամբ երեկույթից հետո․ «Ռոսսիա-1»

14:18   28 մարտի, 2020

Երգիչ Օլեգ Գազմանովը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» շոուի եթերում հայտարարել է այն երեկույթից հետո սարսափի մասին, որի ժամանակ, բացի իրենից, եղել են Լեւ Լեշչենկոն եւ Իգոր Նիկոլաեւը:

Ծրագրի հաղորդավար Եվգենի Պոպովի խոսքով՝ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան օրվա միջոցառումը տեղի է ունեցել մարտի 14-ին: Եթերում ցուցադրել են երեկույթի կադրերը, որտեղ բոլորը «գրկախառնվում, համբուրում եւ սեղմում են ձեռքերը»։

«Ես սարսափով եմ նայում այդ կադրերը, քանի որ աշխարհը շատ արագ է փոխվում։  Միայն վերջերս ենք տեսել այդ ամենը եւ մտածել, որ պարզապես գրկախառնվել ենք, հետո հեռացել։ Իսկ հիմա ես նայում եմ եւ կարծում, որ այդպես չէր կարելի անել», - ասել է Գազմանովը։

Երգիչն ընդգծել է, որ ինքն իրեն լավ է զգում եւ այժմ ընտանիքի հետ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Միջոցառմանը նա գրկախառնվել է Իգոր Նիկոլաեւի հետ, քանի որ այդ պահին չէր կասկածում կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին:

«Երկու շաբաթ անց ես բոլորին ասում եմ՝ մարդիկ, պետք չէ այդքան անհոգ լինել։  Դա շատ մոտ է՝ ցանկացած մարդուց», - ասել է արտիստը։



© NEWS.am STYLE