«Կանայք ծախսում են իրենց կյանքի գրեթե մեկ տարին ՝ մտածելով «ինչ հագնել»»․ Մարիամ Մելիքյան

16:47   28 մարտի, 2020

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Նա կրում է բաց վարդագույն երեկոյան զգեստ։ Նա վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Նրա գեղեցիկ կերպարն ամբողջացրել են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Կանայք ծախսում են իրենց կյանքի գրեթե մեկ տարին ՝ մտածելով «ինչ հագնել»»։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում ներյակացել էր մեղմ ու քնքուշ կերպարում։ Նա կրում էր սպիտակ սվիտեր։ Կադրն արվել էր հատուկ ֆիլտրի շնորհիվ, դրան կից մեկնաբանություն դերասասնուհին չէր կատարել։



© NEWS.am STYLE