«Պարապությունից բեմադրել ենք Ալադինը»․ Վաչեն դստեր հետ նոր տեսանյութ է հրապարակել

19:37   28 մարտի, 2020

Դերասան, հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

View this post on Instagram

A post shared by Vache Tovmasyan (@vachetovmasyan) on

Instagram-յան էջում հրապարակված նոր, ընտանեկան եւ զվարճալի տեսանյութում Վաչեն իր դստեր՝ Միայի հետ է։ Հայր ու դուստր բեմադրել են Ալադին մուլտֆիլմը։ Հրապարակմանը կից հումորիստը կատարել է հետեւյալ գրառումը․ «Պարապությունից բեմադրել ենք Ալադինը»։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Վաչեն իր եղբոր եւ դստեր հետ ։ Նրանք հումորային հոլովակ էին ձայնագրել, ինչին կից հումորիստը գրել էր․ «Արդեն գժվում ենք պարապությունից։



© NEWS.am STYLE