Սիրահարված, տուգանված, շիկահեր… ինչո՞վ են այս շաբաթ կիսվել հայ հայտնիները (ֆոտո)

20:21   28 մարտի, 2020

Այս օրերին, երբ բոլորս մնացել ենք տանը, ավելի շատ ժամանակ ենք անցկացնում ընտանիքի անդամների հետ եւ փորձում զբաղեցնել մեզ ինչով կարող ենք: Իհարկե, ժամանցի ամանետարածված տարբերակը ինստագրամյան ու ֆեյսբուքյան հրապարակումներն ու շփումներն են: Ի դեպ, կարանտինը մտերմացրել է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլեւ հայտնիներին ու երկրպագուներին, որոնք այս ընթացքում ավելի շատ ուղիղ հեռարձակումներ են իրականացնում իրենց հետեւորդներին զբաղեցնելու համար:

Իհարկե, ակտիվացել են նաեւ առանձին հրապարակումները. հայտնիները շարունակում են կիսվել արխիվային կամ նոր ֆոտոշարքերով, սիրելիների հետ լուսանկարներով եւ տանը հետաքրքիր ժամանակ անցկացնելու իրենց տարբերակով:

Լուսինե Թովմասյանը շարունակում է իր ժամանակի մեծ մասը տրամադրել երեխաներին: Նա դստեր եւ որդու հետ լուսանկարներ է տեղադրում համացանցում, իսկ օրերս մասնակցեց նաեւ Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» ինստագրամյան ուղիղ հեռարձակմանը:

Երգչուհի Մարտան վերջին շրջանում եւս ժամանակի մեծ մասը նվիրում է որդուն՝ Նեոին, որն այս շաբաթ դարձել է 3 ամսեկան: Այդ առիթով ոճային մայրիկը ոչ պակաս ոճային որդու նոր լուսանկարն է հրապարակել ու շնորհավորել նրան:

Սննդաբան Լիլիթ Բասյանն էլ ջերմ լուսանկար է հրապարակել մայրիկի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան օրը: «Մամ, ամենակերեւորը՝ միշտ առողջ եղիր»,-գրել է Լիլիթը:

Այս շաբաթ սիրելիների հետ տեսանյութեր են հրապարակել սեքսուալ շիկահեր Լիլի Մորտոն եւ «Մանկական Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանը:

Լիլի Մորտոյի զվարճալի տեսանյութի հաղինակը Women’s Club-ի իր գործընկեր Բոնին է:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official)

Իսկ Լուարան կատարել է Ռուբեն Հախվերդյանի «Եթե իմանայիր» երգի քավր տարբերակը, որի ընթացքում նրան կիթառով նվագակցել է սիրելին՝ Երվանդը:

Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Իջինը հետեւորդներին ներկայացել է նոր կերպարով: Հրապարակած լուսանկարներում սեքսուալ գեղեցկուհին շիկահեր է:

Իսկ մայրանալ պատրաստվող Աննա Դովլաթյանը շարունակում է իր հետեւորդներին ներկայանալ ոճային կերպարներով: Նոր լուսանկարում Աննան էլեգենտ տեսք ունի մարմնագույն պիջակով եւ սպիտակ բլուզով: Աննան լուսանկարը մեկնաբանել է՝ «Սիրահարված»:

Գարնանային հետաքրքիր լուսանկարների շարք է ներկայացրել Մարինկա Խաչատրյանը: Դիմահարդար, նկարչուհի Ազա Փաշինյանն այս անգամ ստեղծագործել է հենց դերասանուհու դեմքին:

Մարինկան շաբաթվա ընթացքում ուրախացրել է նաեւ իր անձնականով հետաքրքրվող երկրպագուներին: Նա պատասխանել է նրանց հարցերից շատերին, նաեւ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր նշել էին, որ ինքն ու սիրելին՝ Հրաչը, գեղեցիկ զույգ են:

Այս շաբաթ, ինչպես գիտեք, Երեւանում ստեղծված արտակարգ դրության շրջանակում քաղաքացիներին կոչ արվեց տանից դուրս գալ միայն անրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձնագիր եւ տեղաշարժի թերթիկ: Հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը, սակայն, մոռացել էր դուրս գալիս լրացնել եւ իր մոտ ունենալ տվյալ թերթիկը, ինչի արդյունքում ոստիկանության աշխատակիցները նրան տուգանել են 200 000 դրամով: Այս մասին Մարինան տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

Առողջ եղեք, ուշադիր եւ մի մոռացեք պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները:



© NEWS.am STYLE