Մայրամուտ․ Սոֆի Մխեյանի նոր լուսանկարը

23:33   28 մարտի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու առօրյա կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին պատկերված է գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ Նա կրում է տաբատ, շապիկ, ժիլետ, բարձրակրունկներ։ Ձեռքերին առկա է հեռախոս եւ բաժակ։ Նա հավաքել է վարսերը, իսկ հրապարակմանը կից թողել է «#մայրամուտին» հեշթեգը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին կրում էր վարդագույն երանգի բլուզ, սեւ տաբատ, կիսաերկարաճիտներ։ Նա արձակել էր վարսերը։ Երգչուհին նստած էր աթոռին եւ ձեռքերում գիրք էր։ Սոֆիի կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրպարակմանը կից նա դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրել էր․ «Ընկերներ....ասեք տեսնեմ ով ի՞նչ գիրք է կարդում»։



© NEWS.am STYLE