Աննա Դովլաթյանի լողափնյա կերպարը

21:42   28 մարտի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, նա կանգնած է մեջքով։ Կրում է սպիտակ հանդերձանք․ լայն փողքերով տաբատ, տոպ։ Վարսերն արձակված են։ Իսկ կերպարն ամբողջացրել է ծղոտե լայնեզր գլխարկը։ Չնայած նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շտապել են հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում հաճոյախոսություններ գրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան շքեղ զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում հետաքրքիր բացվածքով։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը գեղեցիկ սանրվածքով էր, վառ շպարով։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Կանացի ու գեղեցիկ»։



© NEWS.am STYLE