«Չվհատվեք․․․ կուգան ու կերթան...»․ Սիրուշոն կատարել է Ջիվանու «Ձախորդ Օրեր» ստեղծագործությունը (վիդեո)

17:32   28 մարտի, 2020

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել, որում կատարում է Ջիվանու «Ձախորդ Օրեր» ստեղծագործությունը։ Զգացմունքային հոլովակին կից սիրված երգչուհին գրել է․ «Չվհատվեք. . . Կուգան ու Կերթան... )))», ապա հավելել է «#ՁախորդՕրեր #Ջիվանի» հեշթեգերը։

Հետեւորդներն իրենց հիացմունքն են արտահայտել երգչուհու կատարման  վերաբերյալ եւ մեկնաբանություններում գրել են․ «Խոսքեր չկան», «Քո ձայնը լսելուց հետո էլ վհատվել կլինի…Արտակարգ», «Մաքրամաքուր , անչաափ քաղցր ձայն և արևաշող Սիրուշոս», «Ամեն նոտայիդ հետ սիրտս շարժվում է։ Ասելու չէ, թե ինչ սիրուն ես երգում», «Հզոր ձայն»։



© NEWS.am STYLE