Տաթեւիկ Ադումյանի եւ եղբոր ջերմ գրկախառնությունը

22:38   28 մարտի, 2020

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է եղբոր հետ։ Կադրում դերասանուհին ու եղբայրը ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից Տաթեւիկը շնորհավորելով եղբոր ծննդյան օրը գրել է․ «Այսօր ինձ համար ամենաթանկ մարդկանցից մեկն է ծնվել։ Սպոս, ծնունդդ շնորհավոր։ Առողջ եղիր, հասիր հնարավոր ամենամեծ հաջողություններին, ես միշտ կողքիդ կլինեմ... PS: Այս նկարում այն օրն է, երբ հայրենասեր եղբայրը սեփական կամքով որոշեց վերադառնալ Հայաստան։ Աշխատանքի վայրում էի, երբ հանկարծ Սպոս հայտնվեց»։



© NEWS.am STYLE