Դեմի Ռոուզը նկարահանվել է սադրիչ ֆոտոշարքում

23:03   29 մարտի, 2020

Բրիտանացի մոդելը դարձել է 25 տարեկան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ օրը Դեմի Ռոուզը ստիպված է եղել միայնակ անցկացնել։

Մոդելը չի հուսահատվել։ Նա որոշել է անկեղծ լուսանկարներով բարձրացնել իր եւ երկրպագուների տրամադրությունը։

Աստղը կերպարանք է ընդունել հովազային պրինտով բիկինիով։ Լուսանկարներից մեկում էֆեկտն ուժեղացնելու համար մոդելը գրեթե ամբողջությամբ մերկացրել է կուրծքը՝ ծածկվելով ձեռքերով։

Դեմիի մազերն արձակված են, քնքուշ դիմահարդարմամբ է: «Ծնունդս շնորհավոր։ Եվ ես կորոնավիրուսին ուզում եմ ասել, հեռացիր։ Շնորհակալություն բոլորին ձեր աջակցության համար։ Սիրում եմ ձեզ, սիրելիներ», - գրել է Ռոուզն Instagram-ում։

Երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։ «Ծնունդդ շնորհավոր, ինչպես միշտ հրաշալի տեսք ունես», «Հիանալի օր քեզ», «Դու դեռ 18 տարեկանի տեսք ունես», - գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE