Ավստրալիայում անցկացրած կարանտինից հետո Թոմ Հենքսը կնոջ հետ վերադարձել է ԱՄՆ. TMZ

13:21   29 մարտի, 2020

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը եւ նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, ավելի քան երկու շաբաթ Ավստրալիայում անցկացրած կարանտինից հետո, որտեղ նրանք մնացել են կորոնավիրուսային վարակով վարակվելու պատճառով վերադարձել են Լոս Անջելես։ Այս մասին հաղորդում է TMZ-ը:

Ամուսիններին ուրբաթ օրը նկատել են քաղաքում։

Հրատարակության տվյալներով նրանք ԱՄՆ են վերադարձել անձնական ինքնաթիռով։

Այժմ նրանք պարտավոր են պահպանել կարանտին, որն ավելի ավելի վաղ հայտարարվել է Կալիֆորնիայի իշխանությունների կողմից։ Ավելի վաղ նահանգապետ Գեւին Նյուսոմը կարգադրել էր, որ տեղի բոլոր բնակիչները մնան տներում:

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE