Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով․ Ինտերֆաքս

12:17   29 մարտի, 2020

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հոսպիտալացվել է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա ամուսինը՝ «Հին հավատացյալների» համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սեւաստյանովը։

«Արդեն հիմա Սվետլանայի մոտ երկկողմանի թոքաբորբ կա», - նշել է նա։

Սեւաստյանովի խոսքերով՝ իրենց աջակցության է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը  բարձր է գնահատում երգչուհու կատարողական վարպետությունը:

Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Սեւաստյանովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իր կինը հիվանդացել է տաճար այցելելուց հետո, որտեղ շփվել է այլ ծխականների հետ, որոնցից մեկը հիվանդ է եղել կորոնավիրուսով: «Ես կցանկանայի կոչ անել բոլորին մնալ այս օրերին տանը եւ աղոթել ընտանիքի հետ», - ասել է ամուսինը՝ «Հին հավատացյալների» համաշխարհային միության ղեկավարը։



© NEWS.am STYLE