Գիտեի՞ք արդյոք. «Համաճարակ». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:22   29 մարտի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր հանրահայտ ֆիլմերի մասին։ Այսօր խոսելու ենք Վոլֆգանգ Պետերսոնի 1995 թվականի «Համաճարակ» ֆիլմի մասին։ Եվ այսպես...

1.Ֆիլմը հիմնված է գրող Ռիչարդ Պրեստոնի «Թեժ գոտի» գրքի վրա։

2.Վարձույթի համար ֆիլմը ստացել է R (այսինքն՝ 16+) վարկանիշը։

3.Գլխավոր դերում սկզբում դիտարկվել է Հարիսոն Ֆորդը, բայց ի վերջո այն ստացել է Դասթին Հոֆմանը։

4.Ֆիլմի բյուջեն կազմել է 50 մլն դոլար։

5.«Սեդար Կրիկ» փոքրիկ քաղաքի տեղամասերը երկու ամիս նկարահանվել են Ֆերնդեյլ քաղաքում։ 

6.Նկարահանումներն անցկացվել են նաեւ Յուտա նահանգի Դագվեյ (Dugway Proving Ground) փորձարկման հրաձգարանում եւ Կաուաի կղզում:

7.Ֆիլմի համար արդեն հորինել ու նկարահանել էին հատուկ էֆեկտներ, որոնք ցույց են տալիս «Սեդար Կրիկ» քաղաքի ոչնչացումը, սակայն հետագայում վերջաբանը, այնուամենայնիվ, կրկին նկարահանել են եւ ռումբը նետել են ջրի մեջ։

8.Ֆիլմում վիրուսը կոչվում է Մոտաբա, բայց էկրանի վրա ցուցադրվում է Էբոլա վիրուսի դրոշմը։

9.Ֆիլմի համաշխարհային վարձույթներից հավաքված գումարը կազմել է 189 859 560 դոլար։

10.Որպես վիրուսի կրող ցուցադրվում է  սպիտակաճակատ կապուցինը։ Այս պրիմատները բնակվում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, եւ ոչ թե Զաիրի ջունգլիներում, այսինքն՝ Աֆրիկայում, որտեղ սկսվում են ֆիլմի իրադարձությունները:

11.Ֆիլմի համակարգչային մշակման ժամանակ Boss Film Studios լաբորատորիաներում ռումբի կադրերից մեկում ավելացրել են «Ֆերնդեյլին սիրով» գրությունը։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE