Աննա Դովլաթյանը՝ համարձակ բացվածքով զգեստով

17:47   29 մարտի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան կրում է դեղին երանգի, երկարափեշ, համարձակ բացվածքով եւ դեկոլտեով զգեստ։ Աննայի վարսերն արձակված են, ընդգծված ու երեկոյան շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ամառային բարձրակրունկները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին, նա կանգնած էր մեջքով։ Կրում էր սպիտակ հանդերձանք․ լայն փողքերով տաբատ, տոպ։ Կերպարն ամբողջացրել էրծղոտե լայնեզր գլխարկը։ Չնայած նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները շտապել էին հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE