Քսենիա Սոբչակը կարանտինում դադարել է իրեն հետեւել եւ խնամել

18:16   29 մարտի, 2020

Ռուսական Առաջին ալիքի 38-ամյա հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հարկադրված է մնալ տանը։ Ինչն էլ հաղորդավարուհուն թույլ է տալիս դադարել է հետեւել ու խնամել իրեն։

«Շիկահերը շոկոլադում», որն իր բնակարանում փակվել է ամուսնու՝ Կոնստանտին Բոգոմոլովի եւ որդու՝ Պլատոնի հետ, հրաժարվել է գեղեցկության սրահներ այցելելուց, ինչը լավ չի ազդել նրա արտաքին տեսքի վրա: Instagram սոցիալական ցանցում Քսենյա Անատոլեւնայի պաշտոնական էջում հրապարակված վերջին լուսանկարներում հեռուստահաղորդավարուհին բոլորովին անփույթ տեսք ունի, ինչն առանց երկրպագուների ուշադրության չի մնացել:

«Երրորդ օրն առանց վարսահարդարման», — մակագրել է լուսանկարը նա: Հետեւորդներին հայտնի շիկահերի տեսքը խիստ զարմացրել է։ Գաղտնիք չէ, որ մինչ այդ նա շատ մեծ ուշադրություն էր դարձնում իր իմիջին, սակայն այժմ ամբողջությամբ հակառակ պատկերն է։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE