Սոֆի Մխեյան հմայիչ լուսանկարը՝ Լոնդոնից

21:32   29 մարտի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու առօրյա կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրն արված է Լոնդոնում, ինչի մասին նա հայտնել է հրապարակմանը կից արված գրառման մեջ։ Երգչուհին առօրյա կերպարում է, կրում է ջինսե տաբատ, մոխրագույն երանգի պիջակ, արեւային ակնոց։ Նա հավաքել է վարսերը, առանց շպարի է։ կադրին կից Սոֆին գրել է․ «Երանի բացենք մեր աչքերը ու էս «երազը» շուտ ավարտվի...»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին կրում էր վարդագույն երանգի բլուզ, սեւ տաբատ, կիսաերկարաճիտներ։ Նա արձակել էր վարսերը։ Երգչուհին նստած էր աթոռին եւ ձեռքերում գիրք էր։ Սոֆիի կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրպարակմանը կից նա դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրել էր․ «Ընկերներ....ասեք տեսնեմ ով ի՞նչ գիրք է կարդում»։



© NEWS.am STYLE