Անուշիկ Ալավերդյանի ոճային կերպարը

22:33   29 մարտի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավոդրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է առօրյա եւ ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին կրում է մարմնագույն բլուզ, սեւ ջինսե տաբատ, գարնանային երկար վերարկու։ Նա հավաքել է վարսերը։ Արեւային ակնոցով է։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Մի հատ գնամ հաց առնեմ գամ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, սեւ բլուզ, սեւ-սպիտակ ժակետ։ Երիտասարդ մայրիկը սպիտակ երկարաճիտ կոշիկներ էր կրում, կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակով։ Նա արձակել էր մազերը եւ նուրբ շպարով էր։ «Մեր զբոսանքների, գարնանային, ուրախ լուսանկարների շարքերը սկսվեցին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE