Իննա Խոջամիրյանի գայթակղիչ կերպարում

23:32   29 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հտեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Դերասանուհին իր Instagram-ում հրապարակած սեւ-սպիտակ  լուսանկարներում կրում է սեւ կոստյում եւ տոպ։ Նա արձակել է մազերն ու մեղմ շպար ընտրել։ Նրա կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից Իննան գրել է․ «Հայկական ավանդական «նստադիրք»...) զուտ»։

Ավելի վաղ Իննան ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա կրում էր սեւ բլուզ, վանդակավոր պիջակ։ Նա արձակել էր մազերն ու մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Իննան հարց էր ուղղել հետեւորդներին․ «Ինձ պատմեք ձեր առօրյայի մասին այս օրերին... Մենք աշխատում ենք, կյանքը նույն հունն ունի նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, իսկ դուք ի՞նչ եք անում ամբողջ օրը»։



© NEWS.am STYLE