«Երեք շաբաթ անց մենք կրկին միասին ենք». Ռոբի Ուիլյամսը կարանտինից հետո վերամիավորվել է ընտանիքի հետ. Instagram

15:39   30 մարտի, 2020

Ռոբի Ուիլյամսը երեք շաբաթ ինքնամեկուսացման ռեժիմում է8։ Երաժիշտը կարանտինում է հայտնվել Ավստրալիայից Լոս Անջելես վերադառնալուց հետո։ Երգիչը կանգ է առել իր առանձնատանը, սակայն չի տեսել ոչ կնոջը, որ չորս երեխաներին։ Այժմ՝ կարանտինի ժամանակահատվածի ավարտից հետո, Ռոբին վերջապես կարողացել է հանդիպել հարազատներին։

Աստղի կինը տեսանյութ է հրապարակել, որը հնարավոր չէ նայել առանց գորովանքի։ Երաժիշտը քայլում է դեպի երեխաները՝ յոթամյա Ֆեոդորեն եւ հինգամյա Չարլտոնը։ Փոքրիկներն անմիջապես վազում են դեպի հայրը, հենց նկատում են, որ նա մոտենում է։ Երգիչը եւս նետվում է դեպի երեխաները։

View this post on Instagram

A post shared by Ayda Field Williams (@aydafieldwilliams) on

«Երեք շաբաթ անց մենք կրկին միասին ենք։ Մենք անսահման երջանիկ ենք երկար կարանտինից հետո կրկին հանդիպել մեր հորը»,- Instagram-ում գրել է Աիդան։ Ընտանիքի վերամիավորումն անհավանական քնքուշ ու սրտագին է ստացվել։

Աղբյուրը եւ լուասնկարները՝ Cosmo, Celebretainment



© NEWS.am STYLE