Լերա Կուդրյավցեւան պատմել է կորոնավիրուսով հիվանդ Լեշչենկոյի մասնակցությամբ երեկույթի մասին. «НТВ»

14:28   30 մարտի, 2020

Ռուս հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան պաtմել է երեկույթի հյուրերի պահվածքի մասին, որին ներկա է եկել կորոնավիորսով հիվանդ Լեւ Լեշչենկոն։ Կուդրյավցեւայի խոսքով ՝ 78-ամյա էստրադային երգի9ը, որը նախօրեին էր վերադարձել ԱՄՆ-ից, միջոցառմանը երկար չի մնացել։

Նա շնորհավորել է հոբելյար Ալլա Կուրտայային (պրոդյուսեր Իգոր Կրուտոյի կնոջը), որի ծննդյան օրվա առիթով էլ կազմակերպվել էր խնջույքը, ինչից հետո անհայտ ուղղությամբ է գնացել։ Խոսելով մյուս հրավիրյալների մասին՝ Կուդրյավցեւան նշել է, որ նրանք բավական պատասխանատու վարքագիծ են դրսեւորել։

«Մարդիկ, որոնք եղել են Կուրշեւելում, հոբելյանին չեն եկել»,- նշել է Լերան։ Նա այդ կերպ, կարծես թե, արձագանքել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքերին, որը հայտարարել էր Կուրշեւելից (Ֆրանսիա) ռուսական մայրաքաղաք բերված «վարակների ճամպրուկի» մասին։

Լերա Կուդրյավցեւան հավելել է, որ չարաբաստիկ երեկույթի պահին իշխանությունները չէին հայտարարել համավարակի հետ կապված սահմանափակումների մասին։ Միայն թե հյուրերը եւս հուսախաբ չեն արել, ասում է Լերան։ Իհարկե, ոչ ոք դիմակ չի կրել, սակայն զգուշավորության որոշ միջոցների, ամեն դեպքում, հետեւել են։

«Բոլորն արդեն սփրեյեր ունեին»,- «НТВ» հեռուստաընկերության եթերում «Звезды сошлись» հաղորդման ժամանակ ասել է Կուդրյավցեւան։ Ի դեպ, Լերան այժմ սպասում է կորոնավիրուսի անալիզի պատասխաններին։

 

Աղբյուրը՝ «НТВ»



© NEWS.am STYLE