«Ես տառապում էի բուլեմիայով, դրա հետեւանքով չարանում». Անֆիսա Չեխովան՝ ավելորդ քաշի դեմ պայքարի մասին

17:18   30 մարտի, 2020

Անֆիսա Չեխովան երկար ժամանակ չէր ընդունում իր կազմվածքը։ Աստղն ավելորդ քաշի դեմ պայքարի մասին պատմել է «Антенна» պարբերականին տված հարցազրույցում։

Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ երկար տարիներ ատել է իր մարմինն ու բարդույթներ ունեցել ավելորդ քաշի պատճառով։ Անֆիսա Չեխովան լրջորեն զայրացել է, որ չի կարող գեղեցիկ հագուստ կրել 90 կիլոգրամ կշռելու դեպքում։

Չեխովան նիհարելու նպատակով բազմաթիվ միջոցներ է փորձել՝  դիետաների հետեւել, հաբեր խմել․ որոնք վտանգավոր են առողջության համար, զբաղվել սպորտի՝ ոչ սիրելի ձեւերով, մասնավորապես վազքով, ինչպես նաեւ մերսման գնացել։ «Ես տառապում էի բուլեմիայով, դրա հետեւանքով չարանում էի, ինձ դժբախտ զգում»,- հիշել է նա։

Ի վերջո հեռուստահաղորդավարուհին հասկացել է, որ այլեւս չի ցանկանում կենտրոնանալ արտաքինի վրա եւ իրեն զրկել հաճելի բաներից։ Անֆիսա Չեխովան լրջորեն տարվել է հոգեբանությամբ եւ սկսել աշխատել իրա վրա, քանի դեռ մարմինը չի ընդունել այնպիսին, ինչպիսին իրականում է։

Աղբյուրը՝ Антенна, Dni



© NEWS.am STYLE