Սոնա Ռուբենյանի գարնանային կերպարը

11:39   30 մարտի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում տաղանդավոր երգչուհին վառ գույնի բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան ոճային հագուստ էր կրում՝ տաբատ, վերնազգեստ։ Նա սպորտային կոշիկներ էր նախընտրել, հավաքել մազերը։ «Կյանքը վերաիմաստավորելու ընթացք…»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE