Իգոր Նիկոլաեւն իմացել է կորոնավիրուսի անալիզի արդյունքները. Gazeta

12:11   30 մարտի, 2020

Երգիչ ու կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը ստացել է COVID-19-ի անալիզի արդյունքները, ինչի մասին հայտնել է Instagram-ի իր էջում։ «Երկար սպասված արդյունք. COVID-19 բացասացկան»,- գրել է նա։

Նա անհանգստության եւ աջակցության համար շնորհակալություն է հայտնել ընկերների եւ գոըծնկերներին, Կոմունարկայի հիվանդանոցի անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաեւ ընտանիքին՝ «սիրո, հավատի եւ լավագույնի հույսի» համար։

Երաժիշտը, ինչպես եւ ռուսական շոու-բիզնեսի մյուս աստղերը մասնակցել է Իգոր Կրուտոյի կնոջ ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին։ Միջոցառումից հետո Լեւ Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։



© NEWS.am STYLE