Արխիվային կադրեր. Սոֆի Մխեյանը՝ Անդրեի ու Նազենի Հովհաննիսյանի հետ

13:59   30 մարտի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանն Instagram-յան էջում արխիվային լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում։ Ինչպես երգչուհին է խոստանում, կլինեն նաեւ բացառիկ նյութեր։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերից մեկում էլ Սոֆի Մխեյանը պատկերված է երգիչ Անդրեի, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են, լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ Նա կրում էր տաբատ, շապիկ, ժիլետ, բարձրակրունկներ։ Նա հավաքել էր վարսերը, իսկ հրապարակմանը կից թողել էր «#մայրամուտին» հեշթեգը։



© NEWS.am STYLE